Ստեփանակերտի բանուկ ճանապարհահատվածներում, կենտրոնական ու ծայրամասային փողոցներում նոր նշաններ են տեղադրվել
ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնագետների հետ համատեղ բանուկ ճանապարհահատվածներում, կենտրոնական ու ծայրամասային փողոցների խաչմերուկներում՝ իրականացրել են հետազոտություններ, որոնց արդյունքում նոր ճանապարհային նշաններ են տեղադրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Ա.Տերտերյան-Մարտունի, Ա.Տերտերյան-Սպանդարյան, Իոսիֆյան-Դ.Բեկ, Իոսիֆյան-Պ.Սևակ, Վ.Սարոյան-Հ.Այվազովսկու, Ազատամարտիկների-Մ.Գոշ փողոցների խաչմերուկներում տեղադրվել են «Գլխավոր ճանապարհ», «Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշաններ: […]