Կանանց միջազգային օրվա ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառվում են Հարավային Կորեայում, Հայաստանում և Արգենտինայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի սուպերմարկետների տվյալները։ Այսպես, Հարավային Կորեայում փոքրիկ ծաղկեփունջը արժե 28,6 դոլար, Հայաստանում՝ 24,7 դոլար, Արգենտինայում՝ 22,2 դոլար։ Ծաղիկների բարձր գներ են գրանցվել նաև Ավստրալիայում (22 դոլար), ԱՄՆ-ում (21,4 դոլար), Ղազախստանում (21,4 դոլար), Ուզբեկստանում (20 դոլար), Վրաստանում […]