Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
«Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ վերաբերյալ, կմնա՞ նույնը, թե՞ հնարավոր է Հայաստանը փոխի մոտեցումը և ապասառեցնի ՀԱՊԿ-ում անդամակցությունը՝ վերսկսելով աշխատանքները, որպեսզի Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին։ «Ո՛չ, Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հետդարձի ճանապարհ չենք տեսնում»,- պատասխանեց Խանդանյանը և շարունակեց․ […]