Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, հաղորդում է Tengrinews.kz-ն։ «Երկրի ղեկավարն իր շնորհավորական հեռագրում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն, […]