Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դաշնության տարածքին: Գերատեսչության տվյալով՝ 101 ԱԹՍ է ոչնչացվել: Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բրյանսկի, Կալուգայի, Տվերի, Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի մարզերը: Անօդաչու սարքեր են հայտնաբերվել նաև Ղրիմի երկնքում: Խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան: ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ Կուրսկի մարզում […]