Ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը վերամիավորվի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի հետ վերամիավորման թեմային։ «Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը, բայց չհայտարարեցի, թե հաշտ եմ այդ որոշման հետ։ Ես բնականաբար նաև ջանքեր եմ գործադրել, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել է նա։