Ռումինիայի կառավարությունը կողմ է քվեարկել օրինագծին, որը թույլ կտա Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգ (ԶՀՀ) մատակարարել, եթե օրենքը հաստատվի խորհրդարանի կողմից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Այն բանից հետո, երբ խորհրդարանը հավանություն կտա օրենքին, կառավարությունը կկարողանա որոշում կայացնել, որը թույլ կտա ԶՀՀ-ն նվիրաբերել», – ասել է Ռումինիայի կառավարության խոսնակ Միխայ Կոնստանտինը։ Հունիսին Բուխարեստը խոստացել էր […]