Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին. Արմաշ Սրբազան
Հուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Իր քարոզում Սրբազան Հայրը խոսեց քրիստոնյայի հոգևոր պայքարի, անձի ազատ ընտրության և պատասխանատվության կարևորության մասին՝ ընդգծելով, որ մենք կա՛մ ծառայում ենք Աստծուն՝ սիրով, խոնարհութեամբ ու հնազանդութեամբ, կա՛մ դառնում ենք մեղքի, եսասիրութեան, ստի ու կեղծ գաղափարների ծառաներ։ […]