Քասախ համայնքում լարված իրավիճակ է․ բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի նաև Քասախ համայնքը։ Հիշեցնենք, որ Կառավարությունում ապրիլի 9-ին Պռոշյանի և Քասախի բնակիչների հետ վերջիններիս տրանսպորտի հարցի քննարկման նպատակով հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցել են վարչապետի աշխատակազմից, ՏԿԵՆ-ի տրանսպորտի […]