Դեռ կան մարդիկ՝ չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետ
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձել է կոռուպցիոն գործով քաղաքապետարանի երկու աշխատակցի ձերբակալությանը։ «Քիչ առաջ լրագրողներն ասում են՝ այսօր Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ձերբակալություննե՞ր են, ասում եմ՝ այո՛: Ասում են՝ ո՞նց է Երևանի քաղաքապետարանում ստացվում, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցվում: […]