«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է […]