Հուժկու պայթյուն Իրանում՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից «չափավոր լավատեսության» ֆոնին
Ապրիլի 26-ին հուժկու պայթյուններ են որոտացել Իրանի հարավի Շահիդ Ռաջայի նավահանգստում: Ըստ նախնական տեղեկությունների, առնվազն ութ մարդ զոհվել է, վիրավորների թիվն անցնում է յոթ հարյուրից: Իրանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ֆաթիմե Մոհաջերանին ասել է, որ, ամենայն հավանականությամբ, պայթել են «քիմիական նյութեր կրող կոնտեյներները»: Իսրայելական մամուլի տեղեկացվածությամբ՝ խոսքը վերջին երկու ամսվա ընթացքում Չինաստանից ստացված ավելի […]