Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ հարաբերությունների առկա վիճակին և զարգացման հեռանկարներին։ Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, մասնավորապես՝ ոստիկանության, դատաիրավական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները և հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի […]