Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին շեշտել է, որ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում։ «Այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի»,- ասել է Կայա Կալասը։