Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ին, Հայաստանի տարածքում և մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ հանրապետության տարածքում եղանակային հիմնական ցուցանիշներն ունեն հետևյալ պատկերը.
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությամբ, հարցերը քննարկելու պատրաստակամությամբ և ծրագրի տնտեսական հնարավորություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։ «Իրանում […]
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։ Ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի […]
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախագահներն ընդգծել են հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը, փոխադարձ վստահության հիման վրա ընդլայնվող քաղաքական երկխոսությանն ու գործնական համագործակցության խորացմանը միտված շարունակական ջանքերի […]
Հարցին՝ ԵՄ տրամադրելիք 12 մլն-ն ինդուլգենցիա՞ է, թե՞ ավանս մոլդավական սցենարը կրկնելու համար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է․ «Իրենք կիմանան: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն աչքերը փակել է․ ինչ անեն, համակերպվում է»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հայտնում է. «Վերջերս մամուլով և տարբեր անձանց կողմից դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրություն։Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել Հայ […]
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Կառավարությունն այսօր հավանություն տվեց իմ կողմից շրջանառված օրենքի նախագծին, այն Ազգային ժողովում կքննարկվի 2026 թվականի հունվարին։ Նախագծով առաջարկում եմ ընդլայնել իմ հեղինակած նախորդ օրենքի ընձեռած հնարավորությունները, որն ընդունվեց 2024 թվականի հունվարին։ Ըստ այդ օրենքի զինվորական ծառայություն չանցած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել […]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան ակնկալում է՝ Լեհաստանում կվերագնահատեն Ուկրաինայի դիմումով ներկայացված մեղադրանքների հիմնավորվածությունը՝ կապված ռուս գիտնական Ալեքսանդր Բուտյագինի ձերբակալության հետ։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը Բուտյագինին վերագրում է մշակութային ժառանգության ոչնչացման մեղադրանք։ Դիվանագետն ընդգծել է, որ նման «քաղաքականացված գործողությունները» հեռանկար չունեն և անհետևանք չեն մնա, և Լեհաստանը պետք […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ վիրահատության կենթարկվի։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը։