Խորհրդարանը քննարկել է էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծողներին 1 տարով ԱԱՀ-ից ազատման արտոնության երկարաձգման նախագիծը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցվեն, և փորձաքննության կարիք չի լինի։ «Այս հարցի լուծումն առաջիկա օրերի ընթացքում կլինի»,- տեղեկացրել է նա: Ըստ Թունյանի՝ տեղեկություն է […]