Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը գրեթե ունիսոն՝ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ իմաստն այն է, որ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանը չի փոխել սահմանադրությունը եւ Մինսկի խումբը չի լուծարվել: Առաջին խնդիրը գտնվում է Հայաստանի իրավասության տիրույթում, այսպես ասած՝ մեր ներքին հարցն է, որ կարգավորումը, ճիշտ է, կպահանջի հսկայական ջանքեր […]