Գյումրու մարզամշակութային կենտրոնում մեկնարկել է Gyumri open շախմատի միջազգային մրցաշարը: «Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս միջոցառմանը իրենց մասնակցությունն են բերել 9-ը երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի, Հնդկաստանի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող 211 շախմատիստներ։ Մրցաշարը անց է կացվում երկու տարիքային խմբերում։ Առաջին՝ «Ա» […]