Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) անդամ 15 երկիր դիմել է առաջիկայում ՀՀ-ում կայանալիք արտահերթ կոնգրեսը Երևանից այլ վայր տեղափոխելու խնդրանքով։ Որպես պատճառներից մեկը նշվել է այն, որ Հայաստանն աջակցում է Ռուսաստանին, որը ներխուժել է Ուկրաինա։ «Հանուն ընդհանուր գործի» ալյանս կոչվող խումբը նամակով դիմել է IBA-ի տնօրենների խորհրդին, գրում է Insidethegames.biz-ը: Նման խնդրանքով դիմած երկրների թվում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Կանադան, Անգլիան, Իռլանդիան։ […]