Երևանում այսօր բազմաթիվ միջոցառումներ են լինելու, նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ երևանցիներին, առհասարակ հայ ժողովրդին Երևան քաղաքի ծննդյան կապակցությամբ։ Երևանը դառնում է 2806 տարեկան, և ունենալու ենք բազմաթիվ միջոցառումներ՝ սպորտային միջոցառումներ Սախարովի հրապարակում, էստրադայի բեմ ենք ունենալու Շարլ Ազնավուրի հրապարակում, գինու փառատոն՝ Հյուսիսային պողոտայում, Կասկադում ունենալու ենք ջազին նվիրված բեմ՝ շատ հետաքրքիր կատարումներով, […]