Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 16/4 հասցեում գործող բամբակի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից, իսկ ծուխը՝ մի քանի կմ-ից: ՆԳՆ-ի փոխանցմամբ, […]