Արտագաղթը բավարար ուսումնասիրված չէ. վարչապետ
«Արտագաղթը, որ երրորդ հանրապետության պատմության ամենամեծ պրոբլեմն է, ինչքան էլ զավեշտական թվա, բավարար չափով ուսումնասիրված չէ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Ըստ նրա, պետք է հասկանալ՝ ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, «որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ իր տղան չգնա բանակ»։ […]