Կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում՝ Ներքին գործերի նախարարի 2024 թ. օգոստոսի 29-ի թիվ 60-Լ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, խորհրդի կազմում ընդգրկվել են ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք, […]