ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրվել են Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Բացի ինը անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները»,- ասել է Ուշակովը։ Նա նշել է, որ հրավերներ են ուղարկվել նաև պետությունների ղեկավարներին, որոնք նախագահում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի ազդեցիկ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները։ […]