Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են, նաև՝ վերնագիրը, նախաբանը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, ևս 3 հոդված համաձայնեցված է մասնակի. «Ընդ որում, ունենք հոդվածներ, որ երկու նախադասությունից է բաղկացած։ Մի նախադասությունը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ։ Ունենք հոդված, որի բառապաշարն ընդհանուր առմամբ համաձայնեցված է»,- ասել է նա։ […]