Հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում պայմանավորվածություն, հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ, և հրապարակվում են այն շրջանակով, որով կա պայմանավորվածություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին: Պատգամավորը նախ հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների 11-րդ նիստին, ըստ տարածված […]