X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

«E-penitentiary» համակարգն ամբողջությամբ կգործարկվի 2021 թվականից

«E-penitentiary» էլեկտորնային կառավարման համակարգի ներդրումը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը համարում է քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը։ Այս մասին նախարարը գրառում է կատարել Facebook-յան իր էջում․

«Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն եմ համարում։

Այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող

  • բոլոր գործառույթների,
  • կազմվող փաստաթղթերի,
  • պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման,
  • պատժի կրման ռեժիմների փոփոխման,
  • տեսակցությունների և
  • ուսման վերաբերյալ։

Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:

Ավտոմատացված համակարգի առավելություններից է լինելու նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու և վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։

Համակարգի գործարկման աշխատանքներին զուգահեռ՝ ՔԿԾ կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև արդեն իսկ ստեղծվել է

  • կորպորատիվ ցանց,
  • քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ և մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման և տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ և այլն),
  • տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ,
  • կահավորվել է սերվերային սենյակը,
  • իսկ օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։

Այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ համակցվող «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ կգործարկենք 2021 թվականից»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս