

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 11-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։
Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։Մայրաքաղաքում մարտի 11–ի գիշերը եղել է 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +9….+11 աստիճան։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…