Լրահոս 24/7

Մահացել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը

Երեկ կյանքից հեռացել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։ Այս տարվա սեպտեմբերին նա կդառնար 76 տարեկան. ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 4-ին:

Ա. Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին Երևանում: 1968թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: Գրող, հրապարակախոս: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997թ.):

1969-1975թթ. հեռուստառադիոպետկոմում եղել է խմբագիր, 1975-1979թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-1981թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: 1982-1990թթ. եղել է «Սովետական գրականություն» (այնուհետեւ՝ «Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1994թթ.՝ «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,1994-1998թթ.՝ ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, 1998-ից՝ ՀՕՄկենտրոնական վարչության անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago