Բնապահպանություն

Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ կայացել է կլոր-սեղան քննարկում

Շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացել է կլոր-սեղան քննարկում  Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ։

Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:
Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, Հովտաշեն համայնքի ղեկավարը,  շահագրգիռ գերատեսչությունների և խնդրի լուծմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ։

Քննարկվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները:

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ներկայացրել է 2020-2021 թվականին իրականացված աշխատանքները և ստացված արդյունքները։ Ներկայացվել են թռչունների փետուրների լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց աղտոտման պատճառ են հանդիսանում նավթամթերքները, մասնավորապես՝ մեքենաների յուղերը:

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Bird Links»  հասարակական կազմակերպության տնօրեն Կարեն Աղաբաբյանը ներկայացրել է նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և մի շարք այլ կազմակերպությունների ու կամավորների հետ համատեղ վերջին տարիներին իրականացված աշխատանքների և արագիլների աղտոտման պատճառների ուսումնասիրություների արդյունքները:

Ըստ այդ ուսումնասիրությունների առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ քաղաքային աղբավայրերում սխալ տեղադրման արդյունք է։

Ուսումնասիրությունների արդյունքներ է ներկայացրել նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ բազմաթիվ գրություններով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ:

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին խնդրել է գործել առավել համակարգված, համադրել առկա բոլոր փաստերը և ջանքեր գործադրել՝  թռչունների աղտոտման նոր դեպքերը կանխելու և տարածաշրջանի էկոլոգիական խնդրին  վերջնական լուծում գտնելու նպատակով։
Նախարարի տեղակալը անդրադարձել է խիստ վարչարարության կիրառման անհրաժեշտությանը, որով հնարավոր կլինի կարգավորել ձկնաբուծարանների կողմից աղբավայրերում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կարևորել է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության գործին։Աննա Մազմանյանը կարևորել է հատկապես խնդրին առնչվող համայնքներում էկոլոգիական կրթության համակարգի կատարելագործումը և բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքների պատշաճ իրականացումը։

Ամփոփելով քննարկումը, մասնակիցները հույս են հայտնել, որ  հաջորդ հանդիպմանը կունենան առավել տեսանելի արդյունքներ:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago