Արցախ

Բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ընտանիքը ՀՀ չի տեղափոխել. ԱՀ ԱԱԾ

Մարտի 12-ից սկսած՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տարածված այն տեղեկությունների իսկությունը պարզելու ուղղությամբ, համաձայն որոնց անվտանգությունից ելնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին տեղեկություն է տարածել ԱՀ ԱԱԾ-ն, նշելով, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել:

Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ:

Հատկանշական է, որ պաշտոնատար անձանց կողմից ընտանիքները Արցախից հանելու ենթադրյալ դեպքերի մասին հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն սկսելու մասին ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը նախապես իրազեկել էր հանրությանը, սակայն նույնիսկ դրանից հետո որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ծառայությանը նման բնույթի տեղեկություններ չեն հաղորդել:

Վերոգրյալի հիման վրա՝ ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ խնդրում և հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության կամ միմյանց նկատմամբ թշնամության կամ ատելության ձևավորման:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

3 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

4 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

6 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

7 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

7 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago