Լրահոս 24/7

Կառավարությունը 300 մլն եվրո վարկ կվերցնի՝ նաև բռնագաղթածների թերի բնակարանային ծրագրի համար

«Պայմանագրով տրամադրվող վարկի գումարի չափը 50 մլն եվրո է և նպատակաուղղված է Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունության բարձրացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավոմանը՝ ապահովելով թիրախային աջակցություն բազմաոլորտ ներդրումների միջոցով»,- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրինագիծն՝ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Նրա խոսքով՝ այն ուղղվելու է մարզում ջրամատատակարաման, կրթական և առողջապահական ոլորտներին։

Զեկուցելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ ասաց.

«Վարկը նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար»։

Նա հիշեցրեց, որ 2024 թվականի կեսերին կառավարությունը հաստատեց բնակարանային աջակցության ծրագիրը։

Փոխնախարարը հայտնեց, որ 1600-ից ավել ընտանիք արդեն ձեռք են բերել իրենց բնակարանը կամ տունը, և ևս 2200-ն էլ ստացել են հավաստագրեր և փնտում են բնակելի տներ։

Դավիթ խաչատրյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է հիփոթեքի գործիքով , առևտրային բանկերի միջոցով՝ 10 տարի ժամկետով և այդ ամբողջ մայր գումարն ու տոկոսագումարը պետության միջոցով է տրամադրվում։

«Վարկի գումարը կազմում է 250 մլն դոլար, տրվում է 27 տարի ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է, վարկի տոկոսադրույքը՝ 4.84%, իսկ վարկի փակումը կսկսվի 2035 թվականից»,-ասաց փոխնախարարը և հավելեց, որ 16 մլն դոլար էլ կհատկացվի դրամաշնորհի տեսքով։

«Հայաստան» խմբկացության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Ակնհայտ է, որ այս ծրագիրը չի հասել իր թիրախին, եկել է 100 հազար արցախցի, ընտանիքի միջինը 4 հոգին, որ վերցնենք, ստացվում է 25 հազար ընտանիք, մենք խոսում ենք ծրագրից օգտված 2000-ից քչի մասին»։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ առանց ծրագրի փոփոխության վարկ վերցնել անիմաստ է և ընդամենը գումար պարտք վերցնելու և այլ նպատակով օգտագործելու համար է։

Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ որոշակի փոփոխություն արել են և փոխվել է դեմելիության տոկոսը։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago