Լրահոս 24/7

Կայացել են խորհրդակցություններ ՀՀ-ի և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մարտի 18-ին Հաագայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նիդերլանդականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թայս ֆան դեր Փլասը։

Երկուստեք գոհունակություն հայտնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում՝ կողմերն արձանագրել են վերջին տարիներին նկատվող դրական դինամիկան և ուղենշել առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին։

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից խնդրի բարձրացման համար՝ ընդգծելով ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նման մոտեցման շարունակականության անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Յաապ Ֆրեդերիկսի, Մարդու իրավունքների հարցերով դեսպան Բահիա Թահզիբ Լիի հետ։

Հաագայում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված դիվանագիտական ընդունելությանը, որի ընթացքում պարգևատրվել են երկկողմ համագործակցության խորացման գործում ներդրում ունեցած անձինք։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

16 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

16 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

16 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

17 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

17 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago