Լրահոս 24/7

Վ․ Դումանյանն ընդունել է դեսպան Ջոն Գալլագերին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Նախարարը գոհունակություն է հայտնել ՀՀ մարզերում «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործման կապակցությամբ, որն ուղղված է նաև հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացմանը, անդրադարձել նաև հնարավոր համագործակցությանը՝ ուղղված հատկապես բժշկական մասնագիտությունների գծով ՀՀ բուհերում օտար լեզվով դասավանդման որակի բարձրացման և դասախոսների՝ անգլերենի վերապատրաստման ուղղությամբ:

Վահրամ Դումանյանն ընդունել է մայիսի 22-25-ը Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցության հրավերը և շնորհակալություն հայտնել Բրիտանական խորհրդին՝ համագործակցության և այցին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

Դեսպան Ջոն Գալլագերն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից մեկն է: Նա փաստել է, որ վերջերս եղել է Արարատի մարզի դպրոցներից մեկում, որտեղ իրականացվում է «Անգլերենի ակումբներ» ծրագիրը և տպավորվել դրա ընթացքից:

Դեսպանը հույս է հայտնել, որ ծրագրի փորձառությունը դրական ազդեցություն կունենա և կօգտագործվի ողջ հանրակրթական համակարգում: Նա վստահեցրել է, որ Կրթության համաշխարհային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցությունն օգտակար կլինի տարբեր կառույցների ներկայացուցիչների և անձանց հետ հանդիպման, ինչպես նաև Հայաստանի կրթության ոլորտի զարգացման և փորձի փոխանակման առումով:

Հանդիպման ընթացքում առաջարկվել է դիտարկել համագործակցության հնարավորությունները մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ մշակութային և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության համար սահմանվող կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) բրիտանական կրթական համակարգի լավագույն փորձի ներկայացման և մի շարք մշակութային ծրագրերի իրագործման տեսանկյունից:

Նշվել է, որ Բրիտանական խորհուրդը սերտ համագործակցում է նախարարության հետ մի շարք ծրագրերի ուղղությամբ. խորհուրդը մշակել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման համակարգ, ինչպես նաև իրականացրել է շուրջ 700 ուսուցչի վերապատրաստում (այս տարի նախատեսվում է վերապատրաստել ևս 1000-1500 անգլերենի ուսուցիչ): Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում մարզային կառույցների հետ համագործակցությանը, որն ուղղված է մշակույթի ոլորտի և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ մշակույթի ռազմավարության մշակման աշխատանքներին Բրիտանական խորհրդի աջակցության, մշակույթի ոլորտում կառավարչական փորձի փոխանակման, ուսանողների անգլերենի իմացության կատարելագործման, ինչպես նաև ասպիրանտուրա ընդունվելու նպատակով TOEFL և IELTS թեստ հանձնելու վերաբերյալ հարցերը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

14 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

14 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

15 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

16 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago