

«ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն, և ըստ այդմ՝ 2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Արտգործնախարարը հավելեց, որ այդ նպատակներին հասնելու համար առաջնային է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայերի իրավունքների առաջնային ընդգծմամբ:
Միրզոյանը նշեց, որ տարվա ընթացքում այս առումով որոշակի հաջողությունների հասել են, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2 հանդիպումներ: «Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային, այսպես ասած, փոքր քայլերով առաջ գնալու մարտավարության վրա, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, և այնուհետև, մեր պնդմամբ, առաջնային է մնում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումը»,- ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը 2021թ. դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում նախատեսված ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում հնգակողմ հանդիպումից ժամեր առաջ հրաժարվել է:
ԱԳ նախարարի խոսքով՝ ԵԱՀԿ համանախագահողները 2021թ. ընդունել են 11 հայտարարություն՝ արձանագրելով, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ:
«Կառավարության կողմից շարունակվել է աշխատանքը Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավման և մարդասիրական առաքելությունների ներգրավման, մարդասիրական աջակցության տրամադրման ուղղությամբ»,- հայտնեց նախարարը:
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում դեռևս շարունակում են ապօրինաբար պահել հայ ռազմագերիների, և Հայաստանը շարունակում է տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին. «Ադրբեջանում դեռևս 38 անձ է պահվում՝ ռազմագերու, պատանդի և այլ կարգավիճակով: Նրանցից 3-ը քաղաքացիական անձինք են, 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ի էսկալացիան»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…