Horeca style
22.03.2022

Nestlé-ն գնել է այս բաղադրատոմսը 1 դոլարով և նրա միջոցով վաստակել մի քանի միլիարդ դոլար

Nestlé-ն գնել է այս բաղադրատոմսը 1 դոլարով և նրա միջոցով վաստակել մի քանի միլիարդ դոլար

«Մեծ դեպրեսիայի դեմ հակաթույնը» և ամերիկացիների սիրելի թխվածքաբլիթը հորինել է Ռութ Ուեյքֆիլդը 1939 թվականին։ Նրա հայրենի Մասաչուսեթս նահանգում նույնիսկ տոնակատարություն կա՝ ի պատիվ այս թխվածքաբլիթի։ Ռութ Գրեյվսը ծնվել է 1903 թվականին Ուոլփոլում, Մասաչուսեթս։ Նա տնային տնտեսություն է սովորել Ֆրամինգհեմի դպրոցում: Ավարտելուց հետո նա տնային տնտեսություն է դասավանդել ավագ դպրոցում, դասախոսել սննդի մասին և աշխատել որպես սննդաբան հիվանդանոցում։

1926 թվականին Ռութն ամուսնացավ մսամթերքի ընկերության ղեկավար Քենեթ Ուեյքֆիլդի հետ և վերցրեց նրա ազգանունը։ Չորս տարի անց՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ, նա և իր ամուսինը տուն գնեցին Բոստոնի և Նյու Բեդֆորդի միջև։ Այդ տանը ընտանիքը բացում է Toll House հյուրանոցը։ Վայրը հայտնի դարձավ ճանապարհորդների կողմից, և հյուրանոցի ռեստորանը դարձավ այն սակավաթիվ հաստատություններից մեկը, որը բարգավաճեց տնտեսական ճգնաժամի ժամանակ։

ժամանակի ընթացքում սեղանների թիվը 7-ից հասավ 60-ի։ Տեղում մատուցվում էին բոստոնյան կիտրոնով բեզե, հնդկական պուդինգ, իրիսներ, ընկույզով թխվածքաբլիթներ։ Ռութն ինքն էր պատրաստում ամբողջ կերակուրները։ 1931 թվականին Ռութը հրատարակեց խոհարարական գիրք, որտեղ նա նկարագրեց, թե ինչպես պատրաստել ճաշատեսակներ հաստատության ճաշացանկից:

1939 թվականին թարմացված հրատարակությունը ներառում էր շոկոլադե թխվածքաբլիթների բաղադրատոմս։ Հյուրանոցի հյուրերը ենթադրել են, որ կինը դա պատահաբար է հորինել։ Նա խմորին շոկոլադ է ավելացրել, քանի որ ընկույզը վերջացել է։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ հարիչի տատանումների պատճառով շոկոլադը դարակից ընկել է թխվածքաբլիթի խմորի մեջ։

Այնուամենայնիվ, խոհանոցային գրող Քերոլայն Ուայմանը նշել է, որ պերֆեկցիոնիստ Ռութը թույլ չէր տա, որ իր խոհանոցում ընկույզը վերջանար։ Թխվածքաբլիթի բաղադրատոմսում Ռութը խորհուրդ է տվել օգտագործել Nestlé-ի կիսաքաղցր շոկոլադը։ Արտադրողը նկատելով արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճը իմացել է կնոջ թխվածքաբլիթների մասին և 1939 թվականին նրա հետ պայմանավորվել է բաղադրատոմսը տպել այս շոկոլադի փաթեթավորման վրա։

Ռութը ստացավ 1 դոլար և դարձավ ընկերության խորհրդատուն: Բացի այդ, նրան խոստացել են ամբողջ կյանքում շոկոլադ տրամադրել։ Սկզբում Nestlé-ն բարակ շերտով կտրվածքներ է արել սալիկի վրա, որպեսզի ավելի հեշտ լինի այն մանր կտորների բաժանել։Եվ միայն հետո նա ներկայացրեց «Toll House»-ը` մանրացված շոկոլադե չիպսեր հատուկ թխվածքաբլիթների համար։

Թխվածքաբլիթը դարձել էր «Մեծ դեպրեսիայի դեմ հակաթույն»։ Դրա բաղադրիչները էժան էին, իսկ քաղցրությունը կապված էր առատության և հարմարավետության հետ, որոնցից զրկված էին միլիոնավոր մարդիկ 1930-ականների վերջին։ Թխվածքաբլիթի հայտնիությունը մեծացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. ԱՄՆ-ի, հատկապես Մասաչուսեթսի կանայք, գնում էին «Toll House» և ուղարկում արտերկիր զինվորներին՝ հիշեցնելու իրենց հայրենիքը:

Nestlé-ն դա օգտագործել է իր գովազդային արշավում. 1943 թվականին նրանք տպել են մի պաստառ՝ զինվորականի լուսանկարով և վրան գրել կարգախոս` «Նրա միակ թուլությունը տանից թխվածքաբլիթներն են»։ Զինվորներն իրենց ծառայակիցների հետ էին կիսում համեղ թխվածքաբլիթը՝ այդպիսով մեծացնելով պահանջարկը։ Շոկոլադի դեֆիցիտ կար, ուստի ընկերությունը հայտարարություն տարածեց՝ խնդրելով հացթուխներին օգտագործել իրենց ունեցած պաշարը՝ թխվածքաբլիթներ պատրաստելու և դրանք առաջնագիծ ուղարկելու համար։

Զինվորականները վարժվել էին քաղցրավենիքի համին և վերադառնալով տուն՝ ցանկանում էին նորից ուտել այն։ Դրա շնորհիվ հետպատերազմյան տարիներին զանգվածային դարձավ շոկոլադե թխվածքաբլիթների արտադրությունը, «Toll House» անունը դարձավ հայտնի, իր հանրաճանաչությամբ այն մրցում էր խնձորով շտրուդելի հետ։ 1950-ականներին արդեն Nestlé-ն վաճառում էր սառեցված շոկոլադե թխվածքաբլիթի խմոր։

1967 թվականին Ռութ-ը և նրա ընտանիքը վաճառեցին ռեստորանը և թոշակի անցան: Տասը տարի անց կինը մահացավ։ Իսկ 1984-ին այրվել է Toll House հյուրանոցը 2021 թվականին։ Nestlé-ն թողարկեց թվային օգնական, որը խորհուրդներ է տալիս, թե ինչպես թխել շոկոլադե թխվածքաբլիթներ։ Նրանք նրան անվանել են Ռութ Ուեյքֆիլդ։1973-1983 թվականներին Nestlé-ն վաճառել է մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ թխվածքաբլիթներ և ծախսել է ավելի քան 140 միլիոն դոլար դրանց գովազդի վրա:

1983 թվականին Nestlé-ն դատի է տվել Saccone’s Toll House հյուրանոցի և Chester’s Market խանութի սեփականատիրոջը՝ «Toll House» ապրանքանիշն օգտագործելու համար։ Դատավորը վճռեց, որ ընկերությունը չունի ապրանքանիշի բացառիկ իրավունքներ, քանի որ «Toll House» տերմինը սովորական է դարձել շոկոլադե թխվածքաբլիթների համար։

Nestlé-ն շարունակում է շոկոլադե թխվածքաբլիթների թողարկումը, և բաղադրատոմսը դեռ տպագրվում է Ռութ Ուեյքֆիլդի անունով։ Ճիշտ է, այն թարմացվել է ժամանակակից բաղադրիչներով։ 2018 թվականի տվյալներով՝ ընկերությունը տարեկան օգտագործում է 90 միլիարդ մանրացված շոկոլադի կտոր։

Գրիգ Հակոբյան

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին