

«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու էր Բաքուն տարիներով օգտագործում իրավունքի տված հնարավորությունները՝ քայլ առ քայլ սեփական նպատակին հասնելու համար։ Հիմա էլ կրկին իրավունքն է մեջբերում՝ վայրահաչելով, թե դեպի Արցախ գազատարը (հետո՝ նաև էլեկտրական գծերը և այլ ենթակառուցվածներ) ապօրինի է կառուցվել։ Այս բառապաշարով փորձելու է դրսում համոզել, որ ամբողջ աշխարհում հռչակած իրավունքի գերակայությունն իրեն ստիպում է դա փակել։
Հետո ինքը իր գազատարը կգցի դեպի Ստեփանակերտ։ Աշխարհն էլ լուրջ դեմքով կքննարկի հարցը ու էլի կողմերին «համագործակցության» կոչ կանի։ Իսկ մենք, «ուժն է ծնում իրավունքը» ասելով, ո՛չ ուժի վրա աշխատեցինք, ո՛չ իրավունքի, արդյունքում երկուսից էլ զրկվեցինք։ Ամեն դեպքում, ուշ չի, որ գոնե հիմա խելքի գանք ու երկուսուկես տասնամյակից ավել մսխած իրավական հնարավորությունները պատշաճ օգտագործենք։
Օրինակ՝ ՄԱԿ֊ի Արդարադատության միջազգային դատարանում առկա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում գազատարի աշխատանքի խոչընդոտումը ներկայացնենք որպես ռասսայական խտրականության և էթնիկ զտման քաղաքականության հերթական ակտ՝ խնդրելով դատարանից, որպես միջանկյալ միջոց, պարտավորեցնի Բաքվին դադարեցնել Արցախի բնակչության իրավունքի շարունակական խախտումը։ Օրինակները շատ են, բայց մենք էլի խնդրի լուծման հարմար տարբերակի ենք սպասում՝ «աստվածների կամքին» …Հ.Գ. Ուժն իհարկե իրավունք է ծնում, բայց իրավունքն էլ հիմքեր է տալիս ուժ ունենալու համար»,-գրել է իրավաբան Տարոն Սիմոնյանը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…