

ՔՊ տարբեր օղակների գործիչների ջանքերով Երևան քաղաքը շուտով կունենա 121 նոր ավտոբուս: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով քննարկվող Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:
«Այս ավտոբուսները երբեք ու ոչ մի պարագայում ոչ մի առանձին գործիչ չի կարող ներկայացնել որպես իր անհատական, միայն իր ջանքի արդյունք, որովհետև այն ծրագիրը, որով այդ ավտոբուսները գնվել են, կազմվել է ամբողջ քաղաքական թիմի կողմից, և այդ ձեռքբերման վրա աշխատել է կառավարությունը: Եվ բնական է, որ քաղաքապետը միայն ինքն իրենով, ով էլ որ նա լինի, երբեք ու երբեք չի կարող այդքան միջոցներ ներգրավել, ջանք ներդնել, որպեսզի կարողանա իրականացնել նման մեծ ու կարևոր ռեֆորմ, իսկ ՔՊ-ն թե ՏԻՄ մակարդակով, թե համապետական մակարդակում միշտ կատարել և կատարելու է իր նախընտրական խոստումները: Սիրելի երևանցիներ, մենք ձեզ խոստացել ենք հանրային տրանսպորտի մեծ ու լրջագույն բարեփոխում, և դա դուք միանշանակ շուտով տեսնելու եք»,- ասաց նա:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…