Լրահոս 24/7

Պարալիզացված տղամարդը սկսել է «խոսել» ուղեղի իմպլանտի օգնությամբ

Գերմանիայում ամբողջովին պարալիզացված 36-ամյա տղամարդը սկսել է «խոսել» նրա ուղեղում տեղադրված միկրոչիպերի շնորհիվ։ Առաջին բանը, որ նա խնդրել է, գարեջուրն ու կարրին էր։ Այդ մասին գրում է The Independent-ը։

Տղամարդը սկսել է համագործակցել Տյուբինգենի համալսարանի հետազոտական ​​խմբի հետ 2018 թվականին, երբ դեռ կարողանում էր շարժել աչքերը և այդպիսով շփվել հատուկ սարքի միջոցով։ Որոշ ժամանակ անց նա կորցրեց նույնիսկ աչքերը շարժելու ունակությունը և այլևս չէր կարողանում որևէ կերպ շփվել։

Միկրոչիպերը տեղադրվել են 2019 թվականի մարտին, դրանք կարգավորվել են ավելի քան երեք ամիս, ևս երեք շաբաթ անց գերմանացին վերջապես կարողացավ առաջին անգամ «խոսել մտքի ուժով»։ Իմպլանտացված չիպերը գրավում են նրա ուղեղի գործունեությունը (հիվանդն ընտրում է այն տառերը, որոնք կարդում է ծրագիրը) և փոխանցում համակարգչին՝ «այո» և «ոչ» ազդանշանների տեսքով:

Նրանից մի քանի օր է պահանջվում մեկ նախադասություն գրելու համար։ Բացի այդ, դժվարություններ են առաջացել այն պատճառով, որ հիվանդի մայրենի լեզուն գերմաներենն է, իսկ համակարգը միացված է անգլերենին։

Բացի գարեջրից և ուտելիքից, նա խնդրել է մորը մերսել իրեն և միացնել Tool խմբի երգը: Ավելի ուշ տղամարդը հրավիրել է իր մտերիմներին միասին դիտելու Դիսնեյի «Ռոբին Հուդը», խնդրել է այլ ուտեստներ և հայտարարել, որ իր «ամենամեծ ցանկությունը նոր մահճակալն է և վաղը խորովածի գնալը»։

Հիվանդը պարալիզացված է մնացել կողային ամիոտրոֆիկ սկլերոզի (ALS) պատճառով: ԱԼՍ-ով հիվանդ մարդկանց կյանքի միջին տեւողությունը ախտորոշումից հետո երկու-հինգ տարի է, թեեւ գիտնականներն ասում են, որ նրանք կարող են շատ ավելի երկար ապրել:

Մանրամասները՝ աղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago