Չեմ միանում փաստաբանների ակցիային, Գրիգորյանը ծառայել է օրվա իշխանությանը. փաստաբան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր կոլեգաների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու «ակցիային»:

Իմ բազմաթիվ փաստաբան գործընկերներ նախաձեռնել են դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու «ակցիա»՝ դրանով իսկ արձագանքելով դատական համակարգում իրականացվող մտահոգիչ գործընթացներին։

Կասկած չի հարուցում այն փաստը, որ ներկայումս ՀՀ-ում տիրում է դատական անիշխանություն։ Մեծ հաշվով Հայաստանում դատական իշխանությունը միշտ եղել է գործադիրի կցորդը և կամակատարը։ Իսկ այն բարքերը, որոնք տիրել են ռոբի ու սս-ի օրոք, ներկայացման կարիք չունեն (ՄԻԵԴ-ի վերջին վճիռը՝ խոսուն օրինակ)։
Այսքանով հանդերձ, գործընկերներիս «ակցիային» չեմ միանում և չեմ սատարելու դատավոր Դ. Գրիգորյանին, քանի որ նա չի եղել սկզբունքային և արդար դատավոր։ Ինչպես շատերը, նա ևս ծառայել է օրվա իշխանությանը և ոչ թե արդարադատությանը։

Դատավորի իր կնիքով նա է հաստատել Հաց բերող Արթուր Սարգսյանի առաջին կալանքի որոշումը։ Կալանքի հիմքը՝ հիմնավոր կասկածը եղել է այն, որ Արթուրը ՊՊԾ է մտել հուլիսի 17-ին, թեև Արթուրը Հաց է բերել հուլիսի 26-ին։ Այս ակնհայտ փաստը դատավոր Գրիգորյանի մոտ չկարողացան հաստատել ոչ ինքը՝ Արթուրը, և ոչ էլ նրա չորս փաստաբանները։ Արթուրի վատառողջ լինելու և կալանքի անհամատեղելիության առաջին ապացույցները (հիվանդության մասին փաստաթղթերը) ներկայացվել են այդ դատավորին, սակայն դրանք անտեսվել են վերջինիս կողմից։

Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ հետապնդման է ենթարկվում դատավոր Գրիգորյանը, քանի որ նա չի մարմնավորում արդար Դատարանը։ Այնուհանդերձ, ինձ շատ է հետաքրքրում այն հանգամանքը, թե ինչու նրա դեմ քրեական գործ չի հարուցվել Հաց բերող Արթուր Սարգսյանին ապօրինի կալանավորելու համար։

editors

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

6 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

6 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

6 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

6 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

7 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

7 hours ago