Լրահոս 24/7

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն առաջ և հիմա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ավարտվել են հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի թիվ 783-Ն որոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով: Տվյալ որոշմամբ ձեռք  են բերվել նաև ախտորոշիչ սարքեր` համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում:

Նոր սարքավորումներով համալրված ախտորոշիչ բաժանմունքի  վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսվել են 2019 թվականին:

Բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներով հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ են իրականցվել բուժկենտրոնի շենքում և բակային տարածքում: 

Բժշկական կենտրոնի ընդունարան բարձրացող ճանապարհի վթարային վիճակում գտնվող թեքահարթակը (էստակադա) վերակառուցվել է, վերանորոգվել, սալիկապատվել է շենքի ճակատային հատվածը, վերանորոգվել են 3 հարկերի աջաթևյան և ձախաթևյան միջանցքները, տեղադրվել են նոր վերելակներ:

Բժշկական կենտրոնի առաջին հարկում ծավալվել է նոր ընդունարանային մաս, որտեղ իրականացվելու է բուժառուների տեսակավորումը ըստ ծանրության աստիճանի:

Բժշկական կենտրոնի բոլոր հիվանդասենյակները (թվով՝ 500) ապահովել են թթվածնով, բոլոր բաժանմունքները հագեցվել են շարժական թթվածնային բալոններով:

Թթվածնի կայանի անխափան և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով կայանը հագեցվել է հավելյալ կոմպրեսորով և գեներատորով:

Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով բժշկական կենտրոնը հագեցվել է դիզել գեներատորներով և տրանսֆորմատորներով:

Արդիականացվել է կոյուղու համակարգը:

Մարզերում գտնվող բժշկական կենտրոններից բուժառուների շտապ տեղափոխությունը իրականացնելու նպատակով կառուցվել է ուղղաթիռի  թռիչքուղի:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago