

Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները, հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը, շարունակում են բարեգործական գործունեությունն՝ այս անգամ աջակցություն է տրամադրվել Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին:
Ուշադրության առանցքում կրկին անգամ վիրավոր զինվորներն ու զինվորական հաշմանդամներն են:
Բադալյանների ընտանիքը տրամադրել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ վերականգնողական կենտրոնին: Նվիրատվության շրջանակներում իրականացվելու է Զինվորի տան թողունակության մեծացման ծրագիր: Կենտրոնը գործում է բարեգործական հիմունքներով՝ բացարձակ անվճար վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար և մինչ օրս բուժում է ստացել շուրջ 6000 հաշմանդամ:
Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնը ոչ միայն աջակցում է կարգավորելու առողջական խնդիրներները, այլ մի շարք Կրթական, Սոցիալական և Գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում օգնում է զինհաշմանդամներին ստանալ ժամանակակից մասնագիտություն իրենց հարմար պայմաններում՝ լինելով մրցունակ աշխատաշուկայում:
Բադալյան եղբայրները և Ընտանիքին պատկանող ընկերությունների խումբը միշտ հանդես է եկել տարբեր սոցիալական ծրագրերով ի աջակցություն զինծառայողների:
Այս պահին շուրջ 100 զինծառայող մասնագիտական ուսուցում է ստանում և հետագայում աշխատանքով կապահովվի SoftConstruct ընկերությունում:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…