

Աննախադեպ չափի կապիտալ ծախսեր ենք նախատեսել 350 միլիարդ դրամի չափով, այսպիսի ցուցանիշ երբեք չի եղել և անկախ ամեն ինչից, մենք այդ կապիտալ ծախսերը իրականացնելու ենք: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է արձանագրեմ, որ գոնե այս պահին ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների և մեր լարվածության, մենք բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքվեց, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է:
Ռուստամ Բադասյանը դրական արձագանք տվեց և նշեց, որ գերակատարվել է մի քանի օր առաջվա դրությամբ: «Խոսքը առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդով գերակատարելու մասին է այն պարագայում, երբ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը: Այսինքն՝ մոտ վեց միլիարդ նույնիսկ չստանալու դեպքում մի քանի միլարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը»,- ասաց նա և նշեց, որ հոռետեսական սպասումները մյուս եռամսյակներին է վերաբերում, իսկ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ մյուս եռամսյակների հետ կապված էլ չունեն հոռետեսական սպասումներ, և ինքը շատ լավատեսական է տրամադրված:
Նշենք, որ Կառավարությունը 3 մլրդ 114 մլն դրամ հատկացրեց 1 ճանապարհահատվածի (27.5 կմ) և 2 կամուրջների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար:
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…