Լրահոս 24/7

Չավուշօղլուն չի հայտարարել ներկայում եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքը՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ուսումնասիրել է Թուրքիայի արտգործնախարարի խոսքը (51-րդ րոպեից) և պարզել, որ դրանում որևէ խոսք չկա նոր հանդիպման մասին։

Մինչդեռ Մևլութ Չավուշօղլուն նման հայտարարություն չի արել։

Չավուշօղլուն Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպում կազմակերպելու մասին խոսել է A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի (2022, մարտի 11-13) ժամանակ, որին մասնակցում էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ցանկություն ուներ եռակողմ հանդիպում կազմակերպել, սակայն չի ստացվել։ Դիվանագետը չի խոսել նոր հանդիպման մասին։

«Հայասատնի ԱԳՆ ղեկավարը Անթալիա էր ժամանել: Ես ցանկանում էի, որ եռակողմ հանդիպում կայանար (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև – խմբ․), սակայն Անթալիայում դա հնարավոր չեղավ»,- ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն չի հայտարարել առաջարկի բաց լինելու մասին։ Նա շարունակել է, որ գործընթացը նոր է սկսվում, շուտով Բրյուսելում հանդիպելու են Ալիևն ու Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

10 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago