Categories: Լրահոս 24/7

Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել. դատախազություն

Հանրությանն առավելապես «Ռ. Քոչարյանը և մյուսները» վերտառությամբ հայտնի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քանի որ նախընթաց ժամանակահատվածում ԶԼՄ-ների բազմաթիվ գործընկերներ պարբերաբար դիմել են համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, հայտնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը:

Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթների Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

28 minutes ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

3 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

3 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

3 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

4 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

24 hours ago