Լրահոս 24/7

Հունվար-մարտ ամիսներին հարկային եկամուտները կազմել են 400.6 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2022թ. հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: 2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 5.2 մլրդ դրամ կամ 1.3%:
2021թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 332.9 մլրդ դրամ, 2020թ-ին՝ 349.0 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին299.7 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 51.5 մլրդ դրամով կամ 14.8%-ով, 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 100.9 մլրդ դրամով կամ 33.7%-ով: 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51.3 մլրդ դրամ:

2021թ. հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 13.4 մլրդ դրամ կամ 35.5%, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 16.1 մլրդ դրամ կամ 45.8% և 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 24.3 մլրդ դրամ կամ 89.8%: 2022թ. 1-ին եռամսյակում նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը՝ կազմելով շուրջ 128.8 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը 1,947.8 մլրդ դրամ։  

2021թ. համեմատ գործարքների քանակը ավելացել է շուրջ 10.8 մլն հատով կամ 9.1%-ով, 2020թ. համեմատ17.4 մլն հատով կամ 15.7%-ով, իսկ 2019թ. համեմատ 37.8 մլն հատով կամ 41.5%-ով: Գումարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 452.5 մլրդ դրամ կամ 30.3%, 2020թ. համեմատ555.5 մլրդ դրամ կամ 39.9% և 2019թ. համեմատ 691.0 մլրդ դրամ կամ 55.0%:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago