

2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԱՀ-ն նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:
Արցախի ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Արցախի հանրապետության համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագրի ընդունման նպատակը վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող էլեկտրական էներգիայի նոր արտադրություններ ստեղծելն է, երկրի տնտեսական և էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը ապահովելը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունը նվազեցնելը:
Ծրագրի գերակա խնդիրներից են՝ վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում, այլընտրանքային էներգառեսուրսների առավելագույն օգտագործում, արտադրվող հզորությունների պակասուրդի դեպքում տվյալ պահին գոյացած սպառման դեֆիցիտի ծածկում:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում են մի շարք միջոցառումները: 2022թ.-ի ընթացքում ԱՀ Ստեփանակերտ քաղաքում պետք է տեղադրվեն 50 հատ առնվազն 10կՎտ հզորությամբ, 3000 և ավելի բնակչությամբ համայնքներում՝ չորսական առնվազն 4 կՎտ հզորությամբ, մնացած բոլոր համայնքներում՝ երկուական առնվազն 4կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ՝ համապատասխան հզորության մինչև 3 ժամ տևողությամբ ակումուլյացիայի թողունակությամբ: Հաշվի առնելով հողերի սակավությունը և նպատակային օգտագործումը՝ արևային կայանների կառուցումը պետք է իրականացնել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների տեղակայված շենքերի տանիքների վրա:
Նախարարությունը համակարգում և վերահսկում է ծրագրի իրականացման գործընթացը:
ԱՀ ՏԿԵ նախարարի հրամանով ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների կատարման նպատակով ստեղծվում է հանձնաժողով: Ծրագրի շրջանակներում արևային կայանների ձեռքբերման և տեղադրման գնումներն իրականացվում են լիցենզավորված ընկերությունների կողմից՝ գնումների մասին ԱՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային եղանակով:
Նախարարությունը մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ մեկամսյա ժամկետում, կնքում է պայմանագիր՝ նախատեսելով արևային կայանների ձեռքբերման և տեղադրման պայմաններն ու ֆինանսավորման կարգը սահմանող դրույթները:
Արևային ֆոտովոլտային կայանների միացումն էլեկտրական ցանցին իրականացվում է էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի՝ բաշխողի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների համաձայն:
Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքը ապահովելու նպատակով բաշխողի կողմից ապահովվում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերը: Վերջիններն իրականացնող ինքնավար էներգաարտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային(ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ:
Արևային կայանների տեղադրման աշխատանքների ավարտման մասին հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքի հիման վրա նախարարությունը նախատեսված գումարները փոխանցում է համապատասխան ընկերության հաշվեհամարին:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցներով:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…