Լրահոս 24/7

Կան հիվանդություններ, որի ժամանակ չի կարելի տանել բանակ․ Ա․ Քոչարյան

Ես այն տեսակետին եմ, որ բանակ պետք է կատարյալ առողջ գնան: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:

«Բայց պետք է նայել համազգային առողջության խնդիրները ինչ վիճակում են, որովհետև այդտեղ էլ խնդիր ունենք»,- ասաց նա:

Նա համոզմունք հայտնեց, որ հիվանդություններ կան, օրինակ՝ հաճախամիզությունը, որի դեպքում չի կարելի տանել բանակ: «Դա ամենավտանգավոր բաներից մեկն է, այդ մարդը երբ այդ արատով հայտնվեց  Զինված ուժերում, թիրախավորվում է»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ մենք պատերազմը չենք ավարտել, և մոբիլիզացիոն ռեսուրսի խնդիրը լուծված չէ:

«Աշխարհը անհանգիստ է, և Հայաստանը գրավիչ է դարձել՝ նույնիսկ պատերազմի վտանգի տակ գտնվող Հայաստանը»,- ասաց նա և նշեց, որ Հայաստան եկողների թվերը բարձր են, և նույնիսկ շատ են երկքաղաքացիություն ստանալու համար դիմողները:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

12 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

28 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

47 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago