Horeca style

Քինոան՝ օգտակար և «նորաձև» հացահատիկ

Քինոան օգտակար, մի փոքր մոռացված, բայց այժմ նույնիսկ շատ «նորաձև» դարձած հացահատիկ է, որը հատկապես տարածված է բուսակերների շրջանում: Քինոան առաջին անգամ մշակվել է հնդկացիների կողմից Հարավային Ամերիկայի լեռնաշխարհում: Ինկերի քաղաքակրթության մեջ քինոան եգիպտացորենի և կարտոֆիլի հետ միասին երեք հիմնական մթերքներից մեկն էր: Ինկերը հավատում էին, որ քինոայի սերմերը սուրբ են, դրանք անվանում էին «բոլոր սերմերի մայր», իսկ Ինկերի կայսրերը ավանդաբար դիտում էին առաջին ծիլերի աճը:

Հարավային Ամերիկայում իսպանացի նվաճողները արհամարհում էին քինոան՝ այն համարելով «հնդկացիների սնունդ» և նույնիսկ ավերեցին քինոայի դաշտերը՝ հաշվի առնելով դրանց կրոնական նշանակությունը հատուկ արարողությունների ժամանակ: Քինոայի ավանդական տարածման գոտին ծովի մակարդակից 3000-4000 մ բարձրության վրա գտնվող լեռնալանջերի հովիտներն են, այսինքն՝ աղքատ հողերով և կլիմայական ծանր պայմաններով տարածքները Անդերը համարվում են նրա պատմական հայրենիքը։

Քինոայի հարյուրից ավելի տեսակներ կան: Նրանք պայմանականորեն բաժանվում են 3 հիմնական խմբի.

Սպիտակ.Քինոայի այս տեսակը համարվում է ամենահամեղը։ Այն հիշեցնում է ընկույզային նոտաներով նուրբ սպիտակ բրինձ: Հարմար է կողմնակի ճաշատեսակների, աղանդերի, առողջ խմորեղենի համար:

Կարմիր. Պարունակում է առավելագույն քանակությամբ սպիտակուց, ֆոսֆոր, երկաթ և այլ կարևոր տարրեր։ Այն եռալուց չի փշրվում, ուստի իդեալական է աղցանների համար

Սև. Առաջատար է հակաօքսիդիչ հատկություններով. Այն ունի խրթխրթան հյուսվածք։ Սա քինոայի հազվագյուտ տեսակ է, որը դժվար է գտնել սովորական սուպերմարկետներում:

Քինոան պարունակում է A, B, C, E վիտամիններ, ինչպես նաև մակրոէլեմենտներ՝ կալցիում, կալիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, մանգան, պղինձ, սելեն և ցինկ:

Քինոան գնահատվում է սննդաբանների կողմից՝ իր բաղադրության մեջ բուսական սպիտակուցի ամենաբարձր ցուցանիշների պատճառով, բացի այդ նա միակ հացահատիկի տեսակն է որը պարունակում է 20 տեսակի ամինաթթու։ Նման բաղադրությունը գրեթե ամբողջությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից։

Քինոան լավագույնս համադրվում է թարմ կամ շոգեխաշած բանջարեղենի, խոտաբույսերի և ծովամթերքի հետ: Այն հաճախ խառնում են տապակած սոխի, սնկի, անյուղ թռչնամիսի կամ մսի հետ։

Քինոան կարող է լինել անկախ կողմնակի ճաշատեսակ կամ տաք աղցանի հիմք։ Այն նաև իդեալական է քաղցր շիլա պատրաստելու համար։ Եփած հացահատիկի մեջ պետք է ավելացնել կաթը, չրերը, մեղրը և ընկույզը։

2013 թվականը հայտարարվել է Քինոայի միջազգային տարի։ Ելույթ ունենալով հանդիպման 66-րդ նստաշրջանում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն խորհրդանշական շնորհակալություն հայտնեց Անդերի բնիկ ժողովուրդներին, որոնք իրենց ավանդական գիտելիքների և բնության հետ ներդաշնակ ապրելու հմտությունների շնորհիվ, պահպանել են քինոան ներկա և ապագա սերունդների համար։

Քինոայի միջազգային տարվա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել սննդամթերքի անվտանգության և սնուցման մեջ քինոայի դերի վրա։ Նա ասաց որ,այս բերքը կարող է հսկայական ներդրում ունենալ աշխարհում պարենային անվտանգության և ընդհանրապես հազարամյակի զարգացման նպատակների իրագործման գործում։

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

23 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

41 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

55 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago