Բնապահպանություն

Հայաստանն այժմ գտնվում է ջրային բարեփոխումների կարևորագույն փուլում. ՇՄ փոխնախարար

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը ընդունել են «ԵՄ-ն՝ Շրջակա միջավայրի համար․ ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» (EU4Environment. Water and Data in Eastern Partner Countries) ծրագրի ներկայացուցիչներ Ֆիլիպ Սեգուինին, Յաննիկ Պոչոնին և ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանին։

Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ իրենք քաջ գիտակցում են ջրային ռեսուրսների կարևորությունը ինչպես աշխարհի այնպես էլ Հայաստանի համար։ Նախարարի տեղակալը գործընկերներին տեղեկացրել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է ջրային բարեփոխումների կարևորագույն փուլում և դրանով կրկնակի էական է դառնում ռազմավարական նշանակության այս համագործակցություն ու փորձի փոխանակումը բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ծրագրի իրականացմանը վերաբերող առանցքային հարցեր, և պայմանավորվել աշխատանքային հանդիպումները շարունակել արդեն նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են ծրագրի ուղղություններն ու բաղադրիչները։ Նախարարի տեղակալները յուրաքանչուրի վերաբերյալ ներկայացրել են իրենց ակնկալիքները և դիտարկումները։

«ԵՄ-ն՝ Շրջակա միջավայրի համար․ ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրը նպատակ ունի բարելավել ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մարդկանց բարեկեցությունը և խթանել նրանց տրանսֆորմացիան՝ համաձայն Եվրպական կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակների։

Ծրագրի նպատակները խմբված են երկու հստակ նպատակների շուրջ․

Աջակցել քաղցրահամ ջրային ռեսուրսների ավելի կայուն կառավարմանը ջրային ոլորտի քաղաքականությունների և կարգավորումների բարելավման միջոցով և աջակցել մարդածին գործունեության արդյունքում ջրի որակի և էկոհամակարգերի վրա բացասական ազդեցության կրճատմանը։

Ընդլայնել և բարելավել շրջակա միջավայրի վստահելի վիճակագրության օգտագործումը գործընկեր երկրներում, ինչպես նաև ապահովել քաղաքականությանն առնչվող տվյալների առկայության բարելավումը որոշում կայացնողների և քաղաքացիների համար։

Ընդլայնել և բարելավել շրջակա միջավայրի վստահելի վիճակագրության օգտագործումը գործընկեր երկրներում, ինչպես նաև ապահովել քաղաքականությանն առնչվող տվյալների առկայության բարելավումը որոշում կայացնողների և քաղաքացիների համար։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…

2 minutes ago

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` նշված է Հայաստանում Եվրամիության…

14 minutes ago

«Վլադիմի՛ր, stop». Թրամփ

«Դրա անհրաժեշտությունը չկար»․ գիշերը ՌԴ-ի Կիևի վրա հարձակման վերաբերյալ Truth Social-ի իր էջում գրառում է…

40 minutes ago

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-28-ին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա․ այս մասին հայտնում են Էստոնիայի կառավարությունից։ Այցի…

57 minutes ago

Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով, որի…

1 hour ago

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր…

2 hours ago